Շվեդիայում ներգաղթյալների թվով սիրիացիներն առաջին անգամ առաջ են անցել ֆիններից
МЕЖДУНАРОДНОЕՇվեդիայում ֆինները միգրանտների ամենամեծ խումբն Էին կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից ի վեր, սակայն սիրիացիները նրանցից առաջ են անցել: Այդ մասին հայտնել Է Svenska Dagbladet-ը՝ վկայակոչելով Կենտրոնական վիճակագրական բյուրոյի (ԿՎԲ) տվյալները:
«Սիրիացիներն առաջ են անցել: Դա պատմական իրադարձություն Է»,-նշում Է ԿՎԲ-ի աշխատակից Թոմաս Յուհանսոնը:
Նրա խոսքով՝ այս տարվա մարտի դրությամբ, Շվեդիայում բնակվող սիրիական ծագմամբ օտարերկրացիների թիվը կազմել Է 158 հազար այն դեպքում, երբ ֆինները 153 հազար են: Ընդ որում վիճակագրության մեջ չեն մտնում ապաստան տրամադրելու դիմում ներկայացրածները, խոսքը վերաբերում Է միայն երկրում պաշտոնապես գրանցվածներին:
Փորձագետները դրա ակներեւ պատճառը համարում են Սիրիայում շարունակվող պատերազմը: «Վերջին մի քանի տարվա ընթացքում շատ սիրիացիներ են ժամանել: Անցյալ տարի այստեղ 50 հազարից ավելի մարդ Է հաստատվել»,- ասում Է Յուհանսոնը:
Մինչդեռ Շվեդիայում բնակվող ֆիններն ավելի ու ավելի են պակասում, քանի որ մեծամասնությունը որպես աշխատանքային միգրանտներ այս երկիր Էին տեղափոխվել դեռ մինչեւ 80-ական թվականները: Այսօրվա դրությամբ շվեդահպատակների մոտավորապես 18 տոկոսը՝ գործնականում յուրաքանչյուր հինգերորդը, օտարերկրյա ծագում ունի:
Բացի սիրիացիներից ու ֆիններից, առավել խոշոր Էթնիկ խմբերը կազմում են իրաքցիները (136,4 հազար), լեհերը (89,3 հազար) եւ իրանցիները (71,3 հազար): Նախկին Հարավսլավիայից սերվածների թիվը հասնում Է շուրջ 170 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



