Շշմեցնող լուսանկարներ, որոնք պատկերում են կախարդական բնապատկերներ՝ փռված աստղազարդ երկնքի ներքո
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ինքնուս լուսանկարիչ Օսկար Կեսերչին, ով 2013-ից սկսել է իրականացրել մի հրաշալի ֆոտոնախագիծ՝ լուսանկարելով Ծիր Կաթին գալակտիկան ու ցույց տալով, թե տիեզերքի հրաշքն ինչպիսի տեսք ունի Երկրից, - տեղեկացնում է Dailymail-ը:

Ֆոտոշարքն իրականացնելու համար տաղանդավոր լուսանկարիչը իր տարիների մեծ մասն անց է կացնում Ֆինլանդիայում և Հունաստանում, որտեղ բազմաթիվ անքուն գիշերներ է անցկացրել գեղեցիկ կադրեր ֆիքսելու համար:

Լուսանկարիչը պատմում է, որ Ծիր Կաթինի աստղերը լուսանկարելն իր հետ երբև է կատարված ամենակախարդական բանն էր: Երանության զգացումը լրացնում էին կատարյալ միայնությունն ու համատարած լռությունը:

Կեսերչիի աշխատանքներում հիմնականում ներկայացված են չքնաղ բնապատկերներ, որոնց վերևում «պայթում» են միլիոնավոր մեծ ու փոքր աստղեր:


Անի Գևորգյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



