Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան ընկերությունների առջեւ
МЕЖДУНАРОДНОЕ Չինաստանն իր շուկան կբացի ամերիկյան վարկանիշային ընկերությունների եւ վարկային քարտերի գործարկուների առջեւ, ինչպես նաեւ վերստին կսկսի ԱՄՆ-ից ներմուծել հեղուկացված գազ եւ տավարի միս՝ երկու երկրների միջեւ առեւտրի վերաձեւաչափման շուրջը համաձայնություններին համապատասխան, որոնք Դոնալդ Թրամփը եւ Սի Ցզինպինը ձեռք են բերել վերջինիս ԱՄՆ կատարած այցի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին: Միջոցները, որոնք կընդունվեն պլանի առաջին փուլի շրջանակներում, մանրամասն նկարագրված են ԱՄՆ-ի պրոֆիլային գերատեսչության հայտարարության մեջ:
Չինաստանին հեղուկացված գազի ապագա մատակարարումների ծավալների վերաբերյալ հայտարարության մեջ ասված չԷ. պարտավորագրերը տակավին կնքված չեն: Դրանց պայմանները կանխավ կորոշվեն առանձին՝ մատակարարների եւ գնորդների առեւտրային շահերին համապատասխան, ասված Է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ում հանդիպել են ապրիլին եւ քննարկել գլխավորապես Չինաստան ամերիկյան արտահանման ավելացման եւ այն պակասուրդի կրճատման միջոցները, որն ԱՄՆ-ն ունի ՉԺՀ-ի հետ առեւտրի բնագավառում:
Վերջերս Economist հանդեսում հրապարակված հարցազրույցում Թրամփը հայտարարել Է, որ իրենց հանդիպումը շատ արդյունավետ Է եղել: «Ես գործ ունեմ մի մարդու հետ, որն ինձ շատ դուր Է գալիս: Ինձ թվում Է՝ ես Էլ նրան եմ շատ դուր գալիս,- ասել Է Թրամփը:- Նա գերազանց տղա Է»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



