Պայթյուն Է որոտացել Հռոմի կենտրոնում. ANSA
МЕЖДУНАРОДНОЕ Պայթյուն Է տեղի ունեցել Հռոմի կենտրոնական շրջաններից մեկում, ինչը մասին հայտնել Է ANSA գործակալությունը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները եւ ոստիկանությունը: Պայթյունի հետեւանքով տուժածներ չկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին տվյալների համաձայն, պայթել Է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը դրված Է եղել երկու ավտոմեքենաների միջեւ: Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել Ավենտինո կենտրոնական շրջանի փոստատան մոտ: Հարակից ամբողջ տարածքը շրջապատված Է, պատահարի մանրամասները պարզվում են:
Ոստիկանությունը չի բացառում, որ կարող Էր պայթել ինչպես ինքնաշեն ռումբ, այնպես Էլ պրոֆեսիոնալ կերպով պատրաստված պայթուցիկ սարքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



