Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կժամանի 1000 մարդուց բաղկացած պատվիրակության հետ
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ի գագաթնաժողովին կլինի երկօրյա, նրա պատվիրակության կազմում կլինի շուրջ հազար մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է La DerniՌre Heure թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:
«ԱՄՆ-ի նախագահը Բելգիայի մայրաքաղաք կժամանի մայիսի 24-ի երեկոյան եւ անմիջապես կմեկնի The Hotel հյուրանոց: Մայիսի 25-ին նախագահը Պալատում կայցելի բելգիացիների թագավոր Ֆիլիպին եւ կհանդիպի (վարչապետ) Շառլ Միշելի հետ, ինչից հետո պլանավորված են նրա երկկողմ եւ բազմակողմ հանդիպումները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Մայիսի 25-ի երեկոյան նրա ինքնաթիռը կմեկնի Սիցիլիա (որտեղ կկայանա «յոթնյակի» գագաթնաժողովը): Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում կլինի 1000 մարդ»,- գրել Է թերթը:
Բացի դրանից, ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր, նախատեսված են Թրամփի հանդիպումները Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



