Նախորդ տարվա համեմատությամբ տարեսկզբին գրանցված ծնունդների քանակը նվազել է
ОБЩЕСТВОԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հայաստանյան՝ 2017 թ. առաջին երեք ամիսների ժողովրդագրական պատկերը, ինչի համաձայն` 2017 թ. հունվար–մարտին գրանցված կենդանի ծնունդները 2016 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6,5%–ով, իսկ մահվան դեպքերն ավելացել են՝ 3,8%–ով: 2017 թ. հունվար–մարտին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 106,2%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 117,8% համեմատ:
2017 թ. հունվար–մարտին, ինչպես և 2016 թ. հունվար–մարտին, արձանագրվել է 0–1 տարեկան երեխաների մահվան 74 դեպք, սակայն մանկական մահացության գործակիցը հազար կենդանի ծնվածի հաշվով 2016 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,6 պրոմիլային կետով և կազմել է՝ 8,7 պրոմիլ: 2017 թ. հունվար–մարտին հանրապետությունում արձանագրվել է 0–4 տարեկան երեխաների մահվան 87 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 85,1%: Մինչև 5 տարեկան երեխաների մահացության գործակիցը կազմել է 10,2%, տղա երեխաների շրջանում` 9,2%, իսկ աղջիկների` 11,3%:
2017 թ. հունվար–մարտին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 1 դեպք, իսկ մայրական մահացության գործակիցը կազմել է 11,7 միավոր:
2017 թ. հունվար–մարտին գրանցված ամուսնության դեպքերը 2016 թ. հունվար–մարտի համեմատ նվազել են 7,4%–ով, իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են` 14,2%–ով:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



