ՄԱԿ-ի փորձագետները Հնդկաստանին կոչ են անում արգելաբացել ինտերնետը Քաշմիր ու Ջամմու նահանգում
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի փորձագետները մտահոգություն են հայտնել ՀՆդկաստանի Քաշմիր ու Ջամմու նահանգում ինտերնետի ու սոցցանցերի ագելափակման կապակցությամբ։ Նրանք Հնդկաստանի իշխանություններին կոչ են արել անհապաղ չեղարկել արգելքը, որը սահմանվել էր ապրիլի 17-ին ուսանողական բողոքի ցույցերից հետո, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։
ՄԱԿ-ի իրավապաշտպանները պահանջել են, որ իշխանությունները հարգեն տեսակետների արտահայտման ազատությունը ու բաց քննարկեն սոցիալական ու քաղաքական խնդիրները։
ՄԱԿ-ի փորձագետների խոսքով ներդրված սահմանափակումների մասշտաբը համաչափ չէ Դելիի հայտարարած նպատակին՝ այն է կանխել այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք կարող են բռնություններ սադրել։
ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով համացանցի հասանելիության արգելափակումը հավաքական պատիժ է ու չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։



