Տեսնելով, որ որդին ինքնասպան է եղել. հայրն էլ է նույնն արել. ի՞նչն է եղել տղայի ինքասպանության պատճառը
ОБЩЕСТВОArmtimes.com-ը գրում է.
«Լավ ընտանիք էր, միայն այդքանը կարող եմ ասել», «Նրանք շփվող չէին, ընդամենը հանդիպելիս բարեւում էինք», «Փակ ընտանիք էր, նորմալ, լավ մարդիկ էին»,- մայիսի 10-ին իրենց բնակարանում կախված վիճակում հայտնաբերված հոր եւ որդու մասին այսպես էին արտահայտվում հարեւանները:
Հայրը` 63-ամյա Հարություն Հակոբյանը, Երեւանի Սվաճյան փողոցի շենքերից մեկում ապրում էր երկու որդիների հետ: Ընտանիքի մայրը մահացել է մոտ տասը տարի առաջ:
Հարեւանների տեղեկություններով, կրտսեր որդին, երբ տուն գալով տեսել է, որ եղբայրն ու հայրը զանգերին չեն արձագանքում, զանգահարել է մորաքրոջը: Վերջինս էլ դիմել է փրկարար ծառայության օգնությանը: Փրկարարները դուռը բացելով` հայր եւ որդուն հայտնաբերել են կախված:
Նրանց հետ նույն շենքում ապրող բնակիչներն ասում էին, որ մինչեւ վերջերս հայրն աշխատել է: Ոչ հավաստի տեղեկություններ ունեին, որ` որպես բանվոր: Բայց թե ինչու է հետո առանց աշխատանքի մնացել, մեր զրուցակիցները չգիտեին:
Փոքր որդին, ըստ հարեւանների, զարգացման որոշակի խնդիրներ ունի: Խեցեգործությամբ է զբաղվում, նաեւ վճարվում դրա դիմաց:
Ու թեպետ այս երեք տղամարդկանցից միայն մեկն էր աշխատում, մեր զրուցակից հարեւանների վրա նրանք ծայրահեղ աղքատի տպավորություն չեն թողել: Ասում էին` միշտ կոկիկ էին: Նաեւ` որ արտերկրում հարազատներ ունեին ու գուցե օգնություն էին ստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



