Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է 10 խաղով
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահապան կոմիտեի նիստում ոչ սպորտային պահվածքի համար 10 խաղով որակազրկվեց Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Բարձրագույն խմբի 9-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղն ավարտվել էր 2-2 հաշվով: ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշմամբ, բացի Խաշմանյանի որակարզկումից , «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 250 000 դրամով:
Խաշմանյանը «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» խաղի ժամանակ վիճաբանել էր «Գանձասար-Կապան»-ի տեխնիկական տնօրեն Սամվել Պետրոսյանի հետ:
Բարձրագույն խմբի առաջատարը 9 տուրերից հետո Երևանի «Ալաշկերտ»-ն է: Թիմն ունի 18 միավոր: Մեկ միավորով են հետ մնում «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ը:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



