Վթարային շենքերում ապրող շուրջ 650 ընտանիքի ապահովեցինք նոր բնակարնով. քաղաքապետ
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Աջափնյակի բնակիչների հետ: Այստեղ, Past.am-ի փոխանցմամբ, նրա կողքին էին ավագանու թեկնածուներ Նատալիա Լափաուրին, Արա Կետիկյանը Հովհաննես Թոքմաջյանը, Գոռ Վարդանյանը Արտավազդ Սարգսյանը: «Շփվելով մեր ժողովրդի հետ՝ նրանց կողմից մատնանշված բազմաթիվ հարցեր ներառել ենք մեր ծրագրի մեջ»,-ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ տրանսպորտի խնդիրները կարելի է լուծել՝ բնակչության վրա սոցիալական բեռ չավելացնելով: Աջափնյակցիների հետ Մարգարյանը նույնպես խոսեց համատիրությունների հետ կապված հարցերի, բազմաբնակարան շենքերի, վերելակների, տանիքների և այլ թեմաների շուրջ:

Ըստ նրա՝ պետք է հասնել նրան,որ մայրաքաղաքի բակերը հարմարվետ լինեն մեր բնակչության և հյուրերի համար: «Նախորդ ընտրություններից առաջ հայտարարեցինք, որ չենք ունենալու 4-րդ կարգի վթարային շենքեր: Մեր ընդդիմախոսները թերահավատ էին: Այսօր կարող ենք ասել, որ շուրջ 650 ընտանիքի ապահովեցինք նոր բնակարնով: Դա լինելու է շարունակաբար, որ երևանցիներն ապրեն անվտանգ պայմաններում»,-ընդգծեց նա:

ՀՀԿ ցուցակի առաջատարն առանձնացրեց կրթական և մշակությանին ձեռքբերումները՝ ավելացնելով որ դրանցով չեն բավարարվում: «Մենք չենք եկել խոստումներով, եկել ենք մեր կատարած աշխատանքով, իրատեսական ծրագրով, եկել ենք ասելու, որ վստահեք այն թիմին, ով գիտի ժողովրդի դարդ ու ցավը, Երևանի խնդիրները, ունի դրանց լուծման ուղղությունները»,-շեշտեց Տարոոն Մարգարյանը: Աջափնյակ համայնքում նույնպես քաղաքապետին մոտեցան բնակիչները՝ տալով իրենց հուզող հարցերը:



