Եվրամիության խորհուրդը հավանություն տվեց Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմին
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության խորհուրդը մայիսի 11-ին հաստատել Է Ուկրաինային անայցագիր ռեժիմ տրամադրելու վերջնական որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինստիտուտի մամուլի ծառայությունում:
«Որոշումն ընդունված Է», ասել Է գործակալության զրուցակիցը: Ընդսմին Եվրամիությունը խոստացել Է կասեցնել դրա գործողությունը, եթե միգրացիայի եւ անվտանգության հետ կապված խնդիրներ ծագեն:
Այժմ ԵՄ-ի որոշումը, ինչպես սպասվում Է, մայիսի 15-ին կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրաիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: Այնուհետեւ որոշումը կհրապարակի ԵՄ-ի պաշտոնական լրաբերը, եւ 20 օր անց ուկրաինացիները կկարողանան Եվրամիություն ուղեւորվել առանց այցագրերի:
Ենթադրվում Է, որ անայցագիր ռեժիմը ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



