20-ամյա ժամկետային զինծառայողին հուղարկավորել են Բերձորում
ОБЩЕСТВОԱրցախում մարտական հենակետում հունիսի 11-ին մահացած ժամկետային զինծառայող 20-ամյա Էդգար Մելքոնյանին այսօր՝ հունիսի 13-ին, հուղարկավորել են հարազատ քաղաքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քաշաթաղի վարչակազմից:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



