Գավառի գերեզմանոցում քամին բարդի է տապալել
ОБЩЕСТВОԳավառ քաղաքում հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերվա ընթացքում գրանցված ուժգին քամին Արծվաքար թաղամասի գերեզմանոցում տապալել է ավելի քան 30 մետր բարձրություն ունեցող բարդի, որն ընկել է Սարգսյաննների գերեզմանոցի ցանկապատի վրա` չվնասելով չորս շիրմաքարերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բարդին ջարդվել է բնից վերեւ գտնվող մոտ 10 մետր բարձրությունից: Առավոտյան արդեն գերեզմանոցի տարածքը բարդու ճյուղերից ու թփերից ազատում էին հանգուցյալների հարազատները: «Բարեբախտաբար, տապալված բարդու առջեւի եւ հետեւի շիրմքարարերը` տասնյակի չափ, մնացել են անվնաս»,-նշեց հարազատներից մեկը:
Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից հաստատեցին, որ հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված քամու ուժգնությունը կազմել է 15-20 մետր վայրկյան: Հոկտեմբերի 8-ի կեսօրվա դրությամբ քամու պատճառած վնասերի մասին Գեղարքունիքի մարզպետարանում կամ Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում այլ ահազանգեր չեն ստացվել:



