iPhone-ի նոր մոդելը կարող են ներկայացնել ավելի ուշ, քան սպասվում Էր. Fortune
ОБЩЕСТВО Apple ընկերության iPhone սմարթֆոնի նոր մոդելը խանութներում կարող Է հայտնվել երկու կամ երեք ամիս ավելի ուշ, քան սպասվում Էր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 10-ին այս մասին հայտնել Է ամերիկյան Fortune հանդեսը: Ինչպես նշել Է հրատարակությունը, ամենից առաջ ճյուղային զանգվածային լրատվամիջոցներն այն կարծիքին են, որ նոր iPhone-ը կներկայացնեն այս տարվա սեպտեմբերի սկզբին: Այն կարող Է ստանալ iPhone 8, iPhone X կամ iPhone Edition անվանումը: Սարքը նախորդ մոդելներից զգալիորեն կտարբերվի ինչպես դիզայն ով, այնպես Էլ ֆունկցիոնալով:
Հրապարակման մեջ նշված Է, որ Apple-ի պլանները կարող են փոխվել: Ի հաստատումն այս վարկածի բերվում Է KGI Securities միջազգային վերլուծական ընկերության՝ iPhone-ի վերաբերյալ կանխատեսումների բնագավառում մանագիտացած փորձագետ Մին Չի Կուոյի կարծիքը: Նա, ինչպես նշում Է Fortune-ը, ներդրողների համար հրապարակել Է հայտարարություն, որտեղ ասված Է, որ Apple-ում դժվարություններ են ծագել՝ կապված նոր iPhone-ների համար Էկրանների արտադրության տեխնոլոգիաների հետ: Դա կարող Է հանգեցնել այն բանին, որ սարքը շուկայում կհայտնվի ավելի ուշ՝ հնարավոր Է նոյեմբերին:
Հրապարակման մեջ ասված Է, որ այս տարի Apple-ը ենթադրաբար ընդհանուր առմամբ կներկայացնի երեք մոդելների սմարթֆոններ: Բացի iPhone 8-ից, դրանք են iPhone 7s-ը եւ iPhone 7s Plus-ը: Հանդեսը նշում Է, որ iPhone 8-ի արժեքը կարող Է կազմել շուրջ հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Потеря памяти или преднамеренность? «Паст»
4
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
5
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»



