Երևանյան «Դենտեքսը» նշում է իր երկուամյակը
ОБЩЕСТВО1996 թ. ԱՄՆ–ի Ֆիլադելֆիա նահանգում բժիշկ Ալբերտ Ալոյանի կողմից հիմնվեց «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնների ցանցը: Ալոյանի կողմից նույն անունը կրող ատամնաբուժարան տարիներ անց բացվեց նաև Ստեփանակերտում: Իսկ 2015 թ. մայիսի 1–ին «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնների ցանցը համալրվեց նաև Երևանյան կենտրոնով:
Երևանում «Դենտեքս» ստեղծելու միտքը Անտոնինն էր, ով ԱՄՆ–ում բնակվող Ալոյանի հետ համաձայնության գալուց հետո Հայաստանում նույնպես առաջատար ատամնաբուժական կլինիկա հիմնելու քայլեր արեց: Անտոնը կլինիկայի տնօրենն է, սիրիահայ է, Հայաստան է եկել մոտ երեսուն տարի առաջ: Ու այս օրերին իր ատամնաբուժական կենտրոնը տոնում է «ծննդյան» երկուամյակը: Թեև հիմնման օրից ընդամենը երկու տարի է անցել, սակայն իրենց ընտանիքը, ինչպես իրենք են այդպես ասում, արդեն հասցրել է հավատարիմ հաճախորդներ ունենալ անգամ արտերկրից: Անտոնը նշեց, որ առաջարկներ են եղել ցանցի ընդլայնում անել նաև Հայաստանում, սակայն նա դեռ չի շտապում: Կլինիկայի նյութերի մեծ մասը Ամերիկայից են, իսկ սարքավորումները գերմանական ու ճապոնական: Հարցին, թե նման բարձրակարգ սպասարկման և սարքավորումների դեպքում գները բավական բարձր պիտի լինեն՝ պատասխանեց, որ գները համապատասխանում են շուկայականին:
«Ես կողմ եմ այն քաղաքականությանը, որ շատ լավ մատուցեն ծառայությունները: Մենք երկու տարվա ընթացքում համարյա 300 իմպլանտ ենք դրել»,– նշեց նա:
ԱՄՆ–ի, ԼՂՀ–ի և Հայաստանի «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնում աշխատող մասնագետները համագործակցում են միմյանց հետ օնլայն տարբերակով, ինչպես նաև՝ յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ ԱՄՆ–ից ժամանած մասնագետների կողմից անց են կացվում սեմինարներ, կոնֆերանսներ, որոնց առաջնահերթ խնդիրը փորձի փոխանակումն է: Օրթոդոնտ, թերապևտ և վիրաբույժ Վարդան Ասլանյանը պատմում է, որ երկար տարիներ աշխատել է Մոսկվայում, այնուհետև վերադառնալով հայրենիք՝ անմիջապես աշխատանքի է անցել այս կլինիկայում, որն ըստ նրա՝ բավական առաջադեմ է:
Past.am-ի այն հարցին, թե Հայաստանում ատամնաբուժական ծառայություններում ի՞նչ բացեր կան, նշում է, որ միայն մեկ բաց կա՝ ժողովուրդը աշխատանք ու գումար չունի այդ ծառայություններից օգտվելու համար: Իսկ իրենց կլինիկայում սարքավորումներն ու նյութերը համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին: Բժիշկներից Լաուրա Ղազազյանը, ով որպես կլինիկայի առավելություն է նշում ստերիլիզացիան, ասում է, որ այստեղ թե սպասարկումը, թե նյութերը և թե տեխնիկան բավական բարձր մակարդակի վրա են գտնվում քաղաքի մյուս ատամնաբուժական կլինիկաների համեմատությամբ: Սիրիահայ դիմածնոտային վիրաբույժ Պերճ Ադամը Հայաստան է տեղափոխվել 2015 սեպտեմբերին և նույնպես միացել «Դենտեքս»–ին:
Ըստ նրա «Դենտեքս»–ը երևանյան բարձր մակարդակ ունեցող կլինիկաներից մեկն է: Վերջինս կարևորում է տուրիստ–հիվանդներ ունենալու հանգամանքը:
«Կարող եմ ասել, որ այն, ինչ կա եվրոպական երկրներում, Երևանում էլ կա: Իմ մտերիմները ֆեյսբուքով, վայբերով պայմանավորվում են, գալիս հայրենիք ու միաժամանակ ատամներն են բուժում»,– ասաց նա։
Թերապևտ, օրթոպեդ Նոնա Առուստամյանը, ով աշխատել է նաև Ստեփանակերտի «Դենտեքսում», նշում է, որ հնարավոր է Երևանում կան այլ կլինիկաներ, որ նույնպիսի ծառայություններ են մատուցում, նույն մակարդակի վրա են, բայց դրանք շատ քիչ են։ Ըստ նրա՝ այն, որ նա կարող է վստահորեն իր երեխային բերել և բուժել այս գործիքներով, արդեն շատ բանի մասին է խոսում։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



