Պուտինի ու Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսին Համբուրգում
МЕЖДУНАРОДНОЕՎլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կհանդիպեն հուլիսին Գերմանիայի Համբուրգ քաղաքում:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումների ավարտին: Նախագահների հանդիպմանն ընդառաջ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մի շարք հարցերի շուրջ աշխատանքներ կկատարեն, այդ թվում` Սիրիայի:
«Նախագահները վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդեն հաստատել էին, որ կհանդիպեն հուլիսի առաջին մասում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այսօր էլ Թիլերսոնի հետ խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք աշխատել օրակարգի հարցերի շուրջ», - ասել է Լավրովը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ՌԴ և ԱՄՆ ղեկավարները մայիսի 2-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրի համագործակցության և Համբուրգում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կազմակերպելու հարցերը:



