Կոսովոյի կառավարությունը լուծարվել է
МЕЖДУНАРОДНОЕԿոսովոյում լուծարվել է այն կառավարությունը, որը ղեկավարել է Կոսովոյի Դեմոկրատական լիգայի առաջնորդ Իսա Մուստաֆան։ Մայիսի 10-ին, Փրիշտինայի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը կողմ է արտահայտվել կառավարությանը անվստահության քվե հայտնելուն, այն լուծարելուն կողմ է արտահայտվել 120 պատգամավորներից 78-ը, փոխանցում է DW–ը։
Ըստ Կոսովոյի սահմանադրության, 45 օրվա ընթացքում երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Ակնկալվում է, որ նախագահ Խաշիմ Տաչին մինչեւ շաբաթվա վերջ կնշանակի քվեարկության օրը։
Ընդդիմությունը Իսա Մուստաֆային մեղադրում է կառավարությունը վատ ղեկավարելու մեջ։ Նա ինքը մայիսի 10-ին հայտնել է, որ իր թիմը լավ աշխատանք է կատարել գործազրկության դեմ պայքարում ու կոռուպցիայի հետ ոչ մի կապ չի ունեցել։ Կառավարական կոալիցիայում վերջերս տարաձայնություններ էին սկսվել։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Կոսովոյի խորհրդարանի աշխատանքը բազմիցս խախտվել է փողոցային բողոքի ցույցերով, նաեւ ընդիմության ակցիաներով։



