Լավրովը պատմել է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան ու Վաշինգտոնը քննարկել են միջազգային ասպարեզում փոխգործակցության հնարավորությունները։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտնել է, որ չնայած հայտնի բարդություններին՝ երկրները կարող են ու պետք է միասին օգնեն լուծել այն առանցքային խնդիրները, որոնք կանգնած են միջազգային օրակարգում։
Նրա խոսքով, հանդիպումների արդյունքներով ինքը համոզվել է, որ Թրամփի վարչակազմը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահը ու պետքարտուղարը «գործի մարդիկ են» ու «նրանք ուզում են պայմանավորվել»։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունը «ազատ է գաղափարականացումից, որը բնորոշ էր Օբամայի վարչակազմին»։
Լավրովը հայտնել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների հաջորդ փուլի հեռանկարները ու դեէսկալացիայի գոտիների ստեղծումը։ Նրա խոսքով, Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն ընդհանուր գիտակցում, որ նման գոտիները պետք է դառնան քայլ՝ դեպի ամբողջ երկրի տարածքում բռնության դադարեցում, օգնելով լուծել հումանիտար խնդիրները ու ստեղծելով հիմքեր քաղաքական կարգավորման համար։



