Life.panorama.am-ի հետ զրույցում հաղորդավար Ավետ Բարսեղյանը, այս թեմայի շուրջ խոսելիս, նշեց.
«Սոցիալական ցանցերում ես չկամ ու ոչ էլ հետեւում եմ այդ մեկնաբանություններին, չգիտեմ, թե այդ առումով ինչ փոթերիկներ են տիրում այժմ, սակայն չեմ կարծում, որ անթույլատրելի բան ենք արել, որ մեր եռատոնը կապել ենք էստրադային այս գեղեցիկ, փոքրիկ տոնի հետ ու ասել քառատոն: Չեմ կարծում, որ էմոցիաների նման արտահայտումը սխալ է: Բնականաբար, մենք եռատոնի հետ չենք համեմատել «Եվրատեսիլ 2017»-ում Արծվիկի՝ եզրափակիչ փուլ անցնելը, ու հասկանում ենք դրա ողջ կարեւորությունը: Կրկնվեմ՝ չեմ հետեւում համացանցային քննարկումներին, կարծում եմ օգտատերերը պարզապես անիմաստ թեմա են ման գալիս, եւ ուրախ եմ, որ նրանք այսօր խոսելու թեմա ունեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



