Ամեն ինչ կանեմ, որ բրոնզե մեդալը դառնա ոսկի. Գրիգոր Գրիգորյան
ОБЩЕСТВОԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը նպատակ ունի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը ոսկու վերածել:
«Ընդհանուր մարզավիճակս շատ լավ էր Եվրոպայի առաջնության համար: Լավ էի պատրաստվել, բայց պարտվեցի թուրք ըմբիշին: Ինչ-որ տեղ նա ինձից ավելի լավ էր պատրաստվել, բայց հաջորդ անգամ կհաղթեմ նրան: Պետք է ամեն ինչ անեմ, որ բրոնզե մեդալը դառնա ոսկի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիգորյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Գրիգորյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: 74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Գրիգոր Գրիգորյանը 9:3 հաշվով գերազանցեց Հունաստանի ներկայացուցիչ Կիրիլիոս Բինենմպաումին և դարձավ բրոնզե մեդալակիր:



