Լոնդոնում բացվել Է Pink Floyd-ին նվիրված հետահայաց ցուցահանդեսը
ОБЩЕСТВО Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում բացել Է The Pink Floyd Exhibition: Their Mortal Remains («Փինք Ֆլոյդ». նրանց հողեղեն նշխարները») անվանումը կրող բարձրտեխնոլոգիական ցուցադրանքը, որը նվիրված Է բրիտանական ռոք-խմբի ստեղծագործության ավելի քան կեսդարյա պատմությանը: Մայիսի 9-ին նախնական ցուցադրություն Էր կազմակերպվել մամուլի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ցուցահանդեսը նվիրված Է Pink Floyd-ի՝ ինչպես «Arnold Layne» անվանումը կրող առաջին սինգլի, այնպես Էլ խմբի առաջին ալբոմի՝ «The Piper at the Gates of Dawn» (1967)-ի թողարկման 50-ամյակին: Լսատեսային ցուցադրանքը ներկայացնում Է այն ստեղծագործությունները, որոնք կատարվել են խմբի հինգ երաժիշտների՝ Սիդ Բարեթի, Ռոջեր Ուոթերսոմի, Ռիչարդ Ռայթի, Նիք Մեյսոնի եւ 1968 թվականին Բարեթին փոխարինած Դեւիդ Գիլմորի կողմից: Նրանցից երկուսը՝ Բարեթը եւ Ռայթան, արդեն կենդանի չեն:
Այստեղ կարելի Է տեսնել բազմաթիվ երաժշտական գործիքներ, որոնք գործածվել են ստուդիական ձայնագրությունների եւ համերգային ելույթների ժամանակ, երգերի ձեռագիր տեքստերով եւ հեղինակային նկարներով տետրեր, խմբի ստուդիական ալբոմների գեղարվեստական ձեւավորումներով նմուշներ, գովազդային աֆիշաներ եւ նույնիսկ կոմիքսներ, որոնք ստեղծվել են Pink Floyd-ի երգերի մոտիվներով, թերթերում կոլեկտիվի ստեղծագործության տարբեր ժամանակաշրջանների վերաբերյալ արձագանքների հրապարակումներ, մասնակիցների բազմաթիվ լուսանկարներ, ստեղծագործության ամենատարբեր ժամանակշրջաններում երաժիշտների հարցազրույցների եւ համերգային շոուների տեսանյութեր, համերգների ժամանակ օգտագործված տարբեր գեղարվեստական կերպարներ:
Pink Floyd-ի յուրաքանչյուր առանձին վերցված ալբոմին, ներառյալ նաեւ կուլտային The Dark Side of the Moon (1973 թ.) ալբոմբը, ցուցահանդեսում հատկացված Է առանձին սրահ:
Ցուցահանդես կարելի կլինի այցելել մայիսի 13-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



