Վրաստանում կազմակերպված «Եռատոն-2017» փառատոնը միավորել է հայկական մի շարք համույթների
ОБЩЕСТВОՇուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ` մայիսի 9-ին պատմական Դիդգորիի դաշտավայրում կայացել է Վրաստանի hայ hամայնքի կազմակերպած «Եռատոն-2017» երկրորդ բացօթյա փառատոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագրին մասնակցել են «Վանք», «Տարոն», «Անի», «Ջեյրան», «Մուշ» պարային համույթները, Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնի դուդուկի և դհոլի համույթները, ինչպես նաև երգիչներ Նինա Կարապետյան-Գևորգովան և բանաստեղծուհի Մոնիկա Քուրքչյանը։
Տոնական համերգի ավարտից հետո «Եռատոն-2017» փառատոնի մասնակիցների և հյուրերի համար կազմակերպվել է բացօթյա ճաշկերույթ:
«Եռատոն-2017» բացօթյա փառատոնիանցկացման վայրը պատահականորեն ընտրված չի եղել։
1992թ. մայիսի 8-9-ին հայ կամավորական ջոկատները անհնարինն են արել՝ ազատագրելով Շուշի քաղաք-ամրոցը։ Շուշիի՝ որպես կարևոր ռազմավարական դիրքում տեղակայված և բազմաթիվ ադրբեջանական ռազմական ենթակառույցներով, վարձկանզինվորներով լի քաղաքի ազատագրումը ռազմական գործողության տեսանկյունից եզակի դեպք< /i> էր։ Հենց Շուշիիազատագրումը դարձավ թվաքանակով մի քանի անգամ հայկական կողմին գերազանցող հակառակորդին հաղթելու բեկումնայինպահը։ Այն արցախյան հողի և ժողովրդի ազատագրման սկիզբն էր։
Հարկ է նշել, որ 896 տարի առաջ նման հաղթանակ է տարել Վրաց Թագավորությունը։ Տասնյակ տարիների ընթացքում Վրաստանըբռնագրավված է եղել թուրքական բանակի կողմից։ 1121 թվականի օգոստոսի 12-ին Վրաց Թագավորության զինվորները,Բագրատունիների տոհմից թագավոր Դավիթ IV Շինարարի ղեկավարությամբ, անհ ավանական հաղթանակ են տարել վրացականզինվորների թվաքանակին մի քանի անգամ գերազանցող թուրքական բանակի դեմ։
Հաղթանակը նվաճվել է Դիդգորիի դաշտավայրում։ Հենց Դիդգորիի ճակատամարտն էր այն բեկումնային պահը, որը հետագայումհանգեցրեց Վրաստանի ազատագրմանը թուրքական բռնակալությունից, ինչպես նաև հանգեցրեց Վրաց Թագավորության ոսկեդարին։



