«Ծառուկյան» դաշինքի՝ ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ հետ վերցրած անձինք ոչ երանելի իրավիճակում են հայտնվել
ПОЛИТИКАԲանը նրանումն է, որ մինչ դաշինքի ղեկավարի անմիջական միջամտությունն այս հարցին վերջիններս այլ հայտարարություններ էին անում, իսկ այժմ երբ անձմաբ հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ, յուրաքանչյուրը հաջորդաբար հանդես են գալիս այլ հայտարարություններով և փաստում, որ վերջնական խոսքը Գագիկ Ծառուկյանինն է:
Լրիվ այլ հարց է, որ այս 8 թեկնածուներից յուրաքանչյուրին ճանաչողները ի սկզբանե էլ գիտեին, որ այլ տարբերակ չէր էլ կարող լինել, և որ նրանք պարզապես պահի ազդեցության տակ ընկնելով շտապել էին իրենց հայտարարություններում:
Այս իրավիճակը այնքան պարզ է, այնքան հասկանալի, որ նրանց վերջին հայտարարությունները ևս մեկ անգամ վերահաստատում են այս ամենի եղելությունը: Ինչպես ասում են, «մութ ուժերի մուրազը փորում մնաց»՝ դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը վայելել և վայելում է իր թիմակիցների անվերապահ և անմնացորդ հարգանքն ու վստահությունը, ինչի արդյունքում նրա ազդեցությունը, միշտ էլ մեծ է լինելու դաշինքի յուրաքանչյուր անդամի քաղաքական գործունեության վրա:
Թերևս այս ենթատեքստում կարելի է առանձնացնել Խաչիկ Մանուկյանի ֆակտորը, ով այս պահին երկրից «թռած» է: Ավելին տղամարդուն ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ կնոջն ու դստերը բարդ իրադրության առջև կանգնեցնելով, քանզի Խաչիկ Մանուկյանի փոխարեն նրանք են ստիպված պարզաբանումներ տալիս լրատվամիջոցներին:Ասում են, Խաչիկ Մանուկյանն էլ այս օրերին արտասահմանում փորձում է միջնորդի օգնությամբ արժանանալ Ծառուկյանի ներմանը, իր կողմից սխալ և տղամարդուն ոչ հատուկ պահվածքի համար:
Ինչևէ ոզնուն էլ է պարզ այս ամենի հանգուցալուծումը, կասկածի տակ դնել Ծառուկյանի անվերապահ ազդեցությունը դաշինքի շրջանակներում, և ոչ միայն դա առնվազն քաղաքական իմպոտենտության անթաքույց դրսևորում է:Ինչ վերաբերում է ինքնաբացարկի դիմումները հետ վերցնողներին, ապա սա թերևս լավ դաս կլինի իրենց իսկ տղամարդկությունն ու սեփական արժանապատվությունն իրենց ոչ հասանելիք մանդատից գերագնահատածներին, իսկ հետագայում էլ քաղաքական պայամանավորվածություններ ձեռք բերելիս հետամուտ կլինեն դրանց լիարժեք իրականացմանը:



