ՀԴԲ-ի տնօրենի պարտականությունները կկատարի Քոմիի տեղակալը. CNN
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարի տեղակալ Էնդրյու Մակքեյբը կկատարի Բյուրոյի տնօրենի պարտականությունները Ջեյմս Քոմիի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի նամակը:
Ավելի վաղ Սպիտակ տանը նշել են, որ գերատեսչության նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուներին կսկսեն ընտրել անհապաղ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՀԴԲ-ի ղեկավարին պաշտոնաթող է արել մայիսի 9-ին: Այս որոշումը Միացյալ Նահանգների ղեկավարն ընդունել Է գլխավոր դատախազի եւ նրա տեղակալ Ռոդ Ռոզենսթայնի հանձնարարականով: Նա դա բացատրել Է այն հանգամանքով, որ Քոմին ի վիճակի չԷ արդյունավետ կերպով կատարելու իր պարտականությունները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



