Նոր փորձանք Հայաստանի գլխին
ОБЩЕСТВОՀայելի / ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս խոստացել էր ոչնչացնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը՝ չնայած ահաբեկիչները չեն ցանկանում հանձնվել: «Ցավոք սրտի, ԴԱԻՇ-ի ոչ միայն հաստատվել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում և չի ցանկանում հանձնվել, բայց մենք, անպայման, կոչնչացնենք նրանց: Այս փուլում ակտիվացել է նաև Աֆղանստանում, մասնավորապես, հյուսիսային շրջաններում…»,-ասել է Լավրովը: Այնուհետև Լավրովն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու. «Գործողությունների պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղըզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»:
Այս հայտարարությունը ոչ միայն արտառոց է, նաև խիստ վտանգավոր: Սա Հայաստանը Իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործընթացում ներքաշելու անիմաստ մի հայտարարություն է, որն իրականում հղի է բավական ծանր հետևանքներով:
շարունակությունը՝ կայքում



