Արտաշատի Կապի ուսումնական զորամասում նշվեց Եռատոնը
ОБЩЕСТВОԱրտաշատի Կապի ուսումնական զորամասում Եռատոնին նվիրված միջոցառումը սկսվեց հանդիսավոր տողանով: Բակում խրոխտ կեցվածքով շարվել էին զինվորները, սերժանտները, սպաները, պայմանագրային զինծառայողները: Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, արցախյան բանակի կազմավորման կապակցությամբ զինվորներին շնորհավորելու էին եկել Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանը, ԵԿՄ անդամները:
Զորամասի հրամանատար փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանի հրամանից հետո զինվորները տոնական օրը սկսեցին ՀՀ օրհներգի կատարմամբ, ապա գնդի սարկավագ Սահակ Սիմոնյանը միջոցառումը շարունակեց միասնական Տերունական աղոթքով: Մայոր Միքայել Համբարձումյանը շնորհավորեց զինվորներին, հյուրերին Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 72, Շուշի բերդ-ամրոցի ազատագրման 25 եւ արցախյան բանակի կազմավորման տոնի կապակցությամբ: Նա խոսեց Մեծ Հայրենականում տարած հաղթանակի պատմական դերի մասին, որի կերտման գործո ւմ մեծ է հայ ժողովրդի դերը: «Հայերը Մեծ հայրենականում տվեցին 60 գեներալներ:
Քաջ հայորդիները լավ գիտեին, որ ֆաշիզմից պարտվելու դեպքում Արաքսից այն կողմ ներխուժման պատրաստ թուրքական բազմահազարանոց զորքը կանցնի Արաքսը՝ շարունակելու 1915 թվականի Հայոց Եղեռնը»,- ասաց Համբարձումյանը՝ խոսելով Մեծ Հայրենականի ազդեցության մասին, որտեղ նրանց պապերի, հայրերի սխրանքները շարունակվեցին արցախյան պատերազմի ժամանակ նրանց զավակների, թոռների հերոսական դրվագներով:
Նա ընդգծեց Թաթուլ Կրպեյանի, Մոնթե Մելքոնյանի, Դուշման Վարդանի սխրանքների, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս տղաների մասին՝ միաժամանակ ընդգծելով երկարպահ կամավորների դերը որպես Հայոց ազգային բանակի հիմնաքարերի:
Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանն իր ելույթում անդրադարձավ Վազգեն Սարգսյանի Հայոց բանակ ստեղծելու պատմական անուրանալի դերին: Նա հավաստեց, որ միշտ իրենց զավակների կողքին են՝ վկա է քառօրյա պատերազմը, երբ իրենք բարձրացան դիրքերը եւ զինվորների կողքին դիմակայեցին թշնամուն:
Տոնական օրվա կապակցությամբ զինվորականները Խոջոյանի կողմից խրախուսվեցին պատվոգրերով: Խոջոյանը, ինչպես նաեւ 15 շարքային զինվորներ պարգեւատրվեցին ԵԿՄ տարբեր մեդալներով: Մեդալներով պարգեւատրվեցին նաեւ ԵԿՄ անդամները:
Նրանք միջոցառումը շարունակեցին Արտաշատի Մայր Հայաստանի հուշակոթողի մոտ, ապա այցելեցին Անմահների հովիտ՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտիկներին: ԵԿՄ անդակներն այնուհետեւ մասնակցեցին Մխչյանում արցախյան նահատակների հիշատակին կառուցված խաչքարի բացման արարողությանը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



