Գեղարքունիքի մարզում ընթանում են Մայիսյան հաղթանակների տոնին նվիրված միջոցառումներ
ОБЩЕСТВО Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում մայիսի 9-ի վաղ առավոտվանից ծաղկեպսակներ են դրվում եւ ծաղիկներ խոնարհվում Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, իսկ կրթամշակութային հաստատություններում եւ մարզում տեղակայված զորամասերում տեղի են ունենում Մայիսյան հաղթանակների տոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Մայիսյան հաղթանակների օրվա կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, ՀՀ ԶՈւ զինծառայողներ, իրավապահ համակարգի ներկաացուցիչներ, դպրոցականներ եւ բազմաթիվ անհատ քաղաքացիներ:
Տոնական միջոցառումների պատվավոր հյուրերն էին Մեծ Հայրենականի եւ Արցախյան հերոսամարտի վետերաններ, պատանի երկրապահներ: Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ կատարվեց Պատվո կարգ եւ ժամերգության արարողություն, իսկ Գավառ քաղաքի երաժշտական դպրոցում հաստատության սաների ուժերով անցկացվեց տոնական ցերեկույթ, որի ընթացքում շնորհակալագրերով և դրամական պարգևներով խրախուսվեցին Մեծ Հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքների ներկայացոցիչները:
Մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Մարտունի, Ճամբարակ, Սեւան եւ Վարդենիս քաղաքներում, մարզի գյուղական համայնքներում: Համայնքապետարանների կողմից Մեծ Հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերանները եւ զոհված զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչներն արժանացան մեծարման եւ խրախուսանքների:
Խոսրով Խլղաթյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



