Ереван, 23.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թուրք-ադրբեջանական նվեր Հայաստանին

ПОЛИТИКА

«168 ժամ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ 2016-2017թթ. Իրանի տնտեսական աճը կարող է կազմել 4-5.5 տոկոս: «Իրանին սպասվում է պայծառ տնտեսական ապագա»,- ասել է Մերձավոր Արեւելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան՝ մանրամասնելով, որ, եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, ապա առաջիկա տարիներին այդ երկրի տնտեսական աճը կկազմի 4-5.5 տոկոս:

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը երեկ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում ԵԽ մասնակցությունը կասեցնելու իր որոշման մասին:

«Եթե Սիրիայում գործող ռուսական օդուժը շարունակի խախտել Թուրքիայի օդային սահմանը, դա կարող է լրջորեն ազդել Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների վրա,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով,- Ռուսաստանի հետ ունեցած մեր լավ հարաբերությունները որեւէ մեկի համար գաղտնիք չեն:

Բայց եթե Ռուսաստանը Թուրքիայի նման բարեկամ պետությանը կորցնի, մի պետություն, որի հետ բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցում է, ապա դա Մոսկվայի համար այնքան էլ լավ չի լինի»:

Առաջին հայացքից իրար հետ այնքան էլ կապ չունեցող այս իրադարձությունները Հայաստանի համար ունեն մեկ ընդհանրություն, որը մեկ արտահայտությամբ կարելի է բնորոշել՝ որպես բացառիկ հնարավորություն: Արեւմուտքի հետ ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո Իրանի տնտեսությունը եւ, ոչ միայն՝ տնտեսությունը, արմատական փոփոխությունների է ենթարկվելու:

Խոսքը մեր անմիջական հարեւանի մասին է, որը Հայաստանը շարունակում է համարել Արեւմուտքի հետ հարաբերություններում՝ որպես տարանցիկ երկիր: Մեր մյուս հարեւանը՝ Ադրբեջանը, որն իրականում թշնամի է՝ օր օրի մեկուսանում է աշխարհից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Իսկ մյուս հարեւանը, որը մեր թշնամու բարեկամն է, խրվում է սիրիական պատերազմում, բայց, որ ավելի կարեւոր է՝ սպառնում է փչացնել հարաբերությունները մեր «տիտղոսային բարեկամի»՝ Ռուսաստանի հետ, որը սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ ներկայումս դաշնակցում է ադրբեջանաթուրքական դաշինքի հետ:

Դա ոչ թե Հայաստանի դեմ դաշինք է, այլ դաշինք, որի համագործակցությունից տուժելու են նաեւ Հայաստանն ու Ղարաբաղը: Եվ ահա, այդ դաշինքի անդամներից մեկին Եվրոպան ուղարկում է գրողի ծոցը, մյուսը սպառնում է բարեկամությունը Ռուսաստանի հետ փոխարինել թշնամությամբ: Ավելի նպաստավոր իրավիճակ Հայաստանի համար դժվար է նույնիսկ պատկերացնել: Այս պայմաններում, գոնե նվազագույն չափով ինքնիշխանություն դրսեւորելու եւ նախաձեռնողականություն ցուցաբերելու ու դրանով համապատասխան աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ինտենսիվ աշխատելու դեպքում՝ Հայաստանը կարող է շահած դուրս գալ ոչ միայն՝ սեփական դիրքերն ամրապնդելով, այլ նաեւ՝ շոշափելի առաջընթաց արձանագրելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դիրքավորվելու հարցում:

Հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի իշխանությունը, ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ՝ քաղաքական էլիտան, գիտակցո՞ւմ է ստեղծված բացառիկ հնարավորությունը եւ դա օգտագործելու կենսական անհրաժեշտությունը: Դատելով նրանից՝ ինչով է զբաղված այդ էլիտան այսօր, հազիվ թե Զարուհի Փոստանջյանը բղավում է Գալուստ Սահակյանի վրա, վերջինս շտապօգնություն է կանչում պատգամավորի համար, իշխանությունն «այո» է ասում, ընդդիմությունը՝ ԱԺ դարպասներին պաստառ է փակցնում… Հայաստանում ամենաարագ աճող երեւույթը ոչ ադեկվատությունն է: Դա հասել է այն աստիճանի, որ պետությանն ընձեռված հնարավորությունները կարող է դարձնել պետականությունը կործանելու սպառնալիք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США