Փրկարարները հայտնաբերել են ապրիլի 22-ին կորած քաղաքացու դին
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 8-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի սկզբնամասում գտնվող ջրատարում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել 1948 թ. ծնված Հ. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.- դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այդ օրվանից իրականացվել են որոնողական աշխատանքներ։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



