Իտալիայում ԻՊ-ի համար նախատեսված մոտ 40 հազար տոննա թմրանյութ է առգրավվել
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են 37,5 տոննա թմրանյութ, որը տեղափոխվելիս է եղել Լիբիա և ենթադրաբար նախատեսված է եղել այնտեղ գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների համար: Այս մասին հայտնում է La Repubblica պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արգելված բեռը հայտնաբերվել է իտալական Ջենովա քաղաքի նավահանգստում: Թմրանյութը տեղադրված է եղել Հնդկաստանից Հյուսիսային Աֆրիկա ուղարկված երեք կոնտեյներում՝ որպես շամպուն:
Նշվում է, որ առգրավված հաբերի ընդհանուր արժողությունը, նախնական գնահատականների համաձայն, կազմում է 75 միլիոն եվրո:
Հայտնի է, որ առգրավված թմրանյութն իրենից ներկայացնում է ստիմուլացնող միջոց, որը Մերձավոր Արևելքի ահաբեկիչներն օգտագործում են մարտի ժամանակ դիմադրողականությունը բարձրացնելու և ցավի հանդեպ զգայունությունն իջեցնելու համար:



