«Հենց ուվալնյատ եղա՝ տունս պիտի իմ ձեռքով սարքեմ, հա մեկ էլ լիքը ճագարներ եմ պահելու». հուշեր՝ Քյարամ Սլոյանից
ОБЩЕСТВОԱպրիլյան պատերազմի մասնակից Կարեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անթիվ գրառումներ է կատարում իր ծառայակից զոհված Հերոսների մասին:
Այս անգամ նրա գրառումը Հերոս Քյարամից է, ում հետ հավասար նա դիրքերն է պաշտպանել և պատմում է իրենց զրույցներից մեկը.
«Քչերը գիտեն, որ Քյարամը ոսկե ձեռքեր ուներ։ Ես նրա հետ շատ անգամներ եմ պոստ պահել, կողք-կողքի քնել, միշտ ասում էր գործ անելուց առաջ "Կարեն նայի, նայ որ սովրես, էգուց մյուս օր պսակվես կարողանաս տունտ սարգես"։
Եթե Քյարամին տեղափոխեյն մեկ այլ դիրք, ապա այդ դիրքը պետք է քանդվեր ու զրոյից Քյարամի ձեռքերով կառուցվեր, երբ իրար հետ առաջին գծում էինք ու հերթապահություն էինք իրականացնում ինձ ասաց` "Կար հենց ուվալնյատ եղա տունս պիտի իմ ձեռքով սարքեմ, հա մեկ ել լիքը ճագառներ եմ պահելու, ճագառ-կռոլիկ շատ եմ սիրում, մորքուրիս աղջիկը ինձ միքանի հատ նվերա տվել ծնունդիս, գիտեր որ սիրում եմ"։
Այնքան վստահ էր խոսում, ժպիտով, բարի ու հպարտ, ախր մենք այնքան մոտ ընկերներ էինք... ախր պետք է նույն օրը զորացրվեինք, բայց ինքը որոշեց իր կյանքի գնով ապահովել իմ այս կյանքը, ինձ մենակ թողեց ու չեկավ հետս, չկարողացա իր հարսանիքը նկարեմ ինչպես ինքն էր ուզում, թողեց ու գնաց, առանց բառ ասելու, առանց տեղյակ պահելու , առանց օգնություն խնդրելու, ինչպես միշտ ամեն ինչ մենակ արեց, մինչև վերջ արեց եւ հաղթեց...»:





