Ի՞նչ զգեստներ պետք է այս ամռանը լինեն ձեր զգեստապահարանում (լուսանկարներ)
ФОТО
Արևի ու կրքի գույնի զգեստներ, բաց ուսեր ու վանդականախշերով պրինտ` Բրիջիտ Բարդոյի ոճով: Past.am-ը ներկայացնում է ամառվա ամենահետաքրքիր թրենդները:
Կիտրոնագույն ու արևագույն
Դեղինի բոլոր երանգները՝ ահա թե ինչ են պարտադրում այս ամռանը դիզայներները: Դրանք կարելի է համադրել սևի, դեղինի կամ փիրուզագույնի հետ։
Կարմիրն ու սևը
Կարմիրի ու սևի համադրությունը ոչ բոլորին է սազում: Համադրելը լավ է միատոն հագուստի հետ, խիստ ոճի զարդերի։
Վանդականախշերի խաղ
Կրել հարկավոր է զգուշորեն․ խոշոր վանդականախշը վիզուալ մեծացնում է ծավալը, այդ իսկ պատճառով հարկավոր է ընտրել հստակ գծագրված մեջքով մոդելներ: Սակայն հարկավոր է համադրել համարձակ՝ զոլերի հետ, այլ չափերի վանդականախշերի հետ:
Բաց ուսեր
Բաց ուսերը իհարկե մարտահրավեր են: Կարելի է հաջող կերպար ընտրել ցանկացած աղջկա համար, ով համակրում է այս թրենդը։
Զգեստ-վերնաշապիկ
Այս սեզոն այս զգեստները սկսեցին ընտրել անգամ այն աղջիկները, որոնք հետևում են բազմաշերտ բոխո ոճի: Դրանց լավ հավելում կարող են լինել բարակ գոտիները:
Տոտալ սպիտակ
Total white look-ը հիանալի համադրվում է բարդ, թանկ կտորների ու խոշոր աքսեսուարների հետ:
Կլոր նախշեր
Այս նախշերով հագուստը կարող են հաջողությամբ համադրել միայն ամենաէքսցենտրիկ ոճաբանները։




















































