Երևանի քաղաքապետը ցավակցել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական խոսքում ասված է.
«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի զինանշանի հեղինակ Ալբերտ Սոխիկյանը:
Հայտնի նկարիչ-ճարտարապետն ուրույն դեր ուներ արդի Հայաստանի մշակութային կյանքում: Ալբերտ Սոխիկյանը մեծ ներդրում է ունեցել նաև Երևանի հոգևոր-մշակութային կերպարի ձևավորման գործում: 1993-97թթ. նա եղել է Երևանի գլխավոր նկարիչը:
Խորապես ցավակցում եմ Ալբերտ Սոխիկյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



