Մակրոնի շարժումը կկոչեն «Հառաջ, Հանրապետություն»
МЕЖДУНАРОДНОЕՆախագահական շարժումը, որն Էմանուել Մակրոնի կողմնակիցները պլանավորում են ստեղծել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին , հավանաբար, կկոչվի «Հառաջ, Հանրապետություն»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին հայտարարել Է Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Քաստաները:
«Հառաջ, Հանրապետությունը» մեզ գեղեցիկ նպատակ Է թվում… Դա, անտարակույս, կլինի այս նախագահական մեծամասնության անվանումը, որը մենք ցանկանում ենք ստեղծել, որպեսզի Էմանուել Մակրոնը գործողության մեջ դնի իր քաղաքական ծրագիրը»,- հայտարարել Է Քաստաները BFMTV հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող Է անվանվել ապագա քաղաքական ուժը:
«Մենք ցանկանում ենք մեծամասնություն, որի մեջ մտնեն Սոցիալիստական կուսակցության, հանրապետականների, կենտրոնամետների ներկայացուցիչները, բայց նաեւ դա լինի քաղաքացիական հասարակության թեկնածուների, առնվազն, կեսը»,- նշել Է Քաստաները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



