Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
ОБЩЕСТВОԱթենքի Նիկիայի քաղաքապետարանի սրահում մայիսի 7-ին ՌԱԿ Հայ իրավանց հանձնախումբը Հայկական Հարցին նվիրված միջոցառում է կազմակերպել։ Միջոցառմանը իրենց զորակցությունը հայտնելու են եկել Հունաստանի խորհրդարանի քաղաքական կուսակցությունները և հայկական հայրենասիրական ճակատի ուժերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հունահայ համայնքի «Հայաստան կենտրոն»-ից, Հունաստանի խորհրդարանի անունից ողջույնի խոսք է հղել խորհրդարանի պատգամավոր Էվանգելիա Կարակոստան, իսկ ՀՀ իշխանության անունից՝ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչoղլյանը։
Ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Սոցյալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայկական Ժողովրդային Շարժումը, Հունահայոց թեմական խորհուրդը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հունահայ երիտասարդության ներկայացուցիչը։
Օրվա հիմնական բանախոսներ էին համալսարանի դասախոս, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Կոնստանտինոս Արվանիտոպուլոսը, ով խոսել է Հայոց ցեղասպանության քաղաքական տարողության մասին, լրագրող, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Լիանա Կանելին բանախոսել է Հայոց ցեղասպանության մարդկային տարողության թեմայով։
Հանդիսությանը հնչել է հայկական մեղեդի՝ Տիգրան Սարգսյանի (դուդուկ), Քրիստինե Էլեֆտերովայի (շվի) և Մարգար Էլեֆտերիադիսի (դհոլ) կատարմամբ։ Ասմունքել է նաև Սոնա Գալստյանը։
Գեղարվեստական բաժնին հաջորդել են Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ Ապոստոլիս Կակլամանիսի զորակցության ուղերձը և Հունաստանի խորհրդարանական կուսակցությունների զորակցության խոսքերը։
«Սուգը հավերժ է, առանց պայքարի» նշանաբանով միջոցառումը խորհրդանշել է հունահայ համայնքում հայրենասիրական ուժերի միասնությունը և համատեղ աշխատանքի կամքը։



