Օլանդը լիազորությունները Մակրոնին կհանձնի մայիսի 14-ին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ նորընտիր նախագահին՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ մայիսի 8-ին հայտնել Է Figaro թերթը:
Օլանդի մանդատը լրանում Է մայիսի 14-ի կեսգիշերին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Էմանուել Մակրոնը հաղթանակ Է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների՝ մայիսի 7-ին կայացած երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 66,10 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել Է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել Է ձայների 33,9 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



