Ռումինիայի Հայոց միությունը նոր կայքէջ ունի
ОБЩЕСТВОՌումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) տարեկան ժողովի շրջանակներում անցյալ շաբաթ տեղի ունեցավ ՌՀՄ պաշտոնական կայքէջի շնորհանդեսը, որը ներկայացվեց կայքէջի հեղինակ, Բուխարեստի համալսարանի դոկտորանտուրայի շրջանավարտ Արսեն Արզումանյանի կողմից: Կայքէջն առայժմ միայն ռումիներեն է. այն ռումինահայ ու ռումին հասարակությանը ներկայացնում է հա յկական տարաբնույթ թեմաներ՝ ՌՀՄ հիմնադրումից ու գործունեությունից, ռումինահայ համայնքի պատմությունից ու կարկառուն դեմքերից մինչեւ Ռումինիայի պատմական չորս շրջանների բացառիկ արժեք ունեցող բոլոր հայկական տեսարժան վայրերը, հայոց պատմությունից, հայ համաշխարհային հայտնի դեմքերից, Հայաստանի տեսարժան վայրերից եւ Հայաստանի մասին զբոսաշրջիկներին կարեւոր տեղեկություններից մինչեւ ՀՀ քաղաքացի դառնալու ընթացակարգը եւ Հայաստան- Սփյուռք ծրագրերը:
Կայքէջը ներկայացնում է նաեւ հայ գրականությունը, մի քանի գրական գործեր ռումիներեն եւ հայերեն, հայ աշխարհահռչակ կոմպոզիտորներին ու նրանց գործերը, հայկական պարեր եւ շուրջ 50 հայերեն հին եւ ժամանակակից հայրենասիրական, սիրային եւ այլ երգեր՝ հայատառ եւ ռումիներենին հարմարեցված տառադարձությամբ, մի զգալի մասն էլ՝ ռումիներեն թարգմանված: Կայքէջն ընդգրկում է նաեւ Ռումինիայի հայկական տարբեր հաստատությունների կոնտակտային տվյալները եւ այլն:



