Մակրոնը Ֆրանսիայի նախագահի կարգավիճակում առաջին այցը կկատարի Բեռլին
МЕЖДУНАРОДНОЕ Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը կկատարի իր առաջին քաղաքական այցը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNews հեռուստաալիքի եթերում հաստատել Է Սիլվի Գուլարը՝ եվրապատգամավորը եւ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ներկայացուցիչը, որը հանդես Է գալիս հաջակցություն «Հառաջ» շարժման առանորդ Էմանուել Մակրոնի:
«Նախագահի կարգավիճակում իր առաջին այցը Էմանուել Մակրոնը կկատարի Գերմանիա»,- ասել Է Գուլարը:
Ավելի վաղ՝ նախընտրական արշավի ընթացքում Մակրոնն ինքը քանիցս հայտարարել Է ընտրություններում հաղթելու դեպքում իր արտաքին քաքաղական գործունեությունն սկսելու նման պլանների մասին: Մայիսի 7-ին ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո Մակրոնն արդեն հեռախոսազրույց Է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որն անցել Է «շատ ջերմ մթնոլորտում», ինչպես հայտնել են նրա շարժման ներկայացուցիչները:
Նույն այդ աղբյուրների տեղեկությունների համաձայն, որոնք ներկայացրել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, Բեռլին Մակրոնի այցը «կլինի շատ կարճատեւ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



