Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» ընդգրկուն վարժանքները
МЕЖДУНАРОДНОЕԷստոնիայում մայիսի 8-ին մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» ընդգրկուն միջազգային վարժանքները, որոնց կմասնակցեն գրեթե 9 հազար զինծառայողներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը:
«Էստոնացի զինվորականների հետ միասին 13 երկրների շուրջ 2,3 հազար արտասահմանցի զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ-2017» ընդգրկուն վարժանքներին: Ընդամենը վարժանքներում, որոնք կանցկացվեն մայիսի 8-ից մինչեւ 26-ը, գործի կդրվեն գրեթե 9 հազար զինվորականներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Զորավարժությունները տեղի կունենան Էստոնիայի հյուսիսարեւելյան մասում՝ Ռուսաստանի հետ սահմանից ոչ հեռու:
Անցյալ տարի «Գարնանային փոթորիկ» վարժանքներին մասնակցել են ավելի քան 1,5 հազար արտասահմանցի զինվորականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



