Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մակրոնն ընտրություններում հաղթելուց հետո ընդունել Է աշխարհի ղեկավարների շնորհավորանքները

МЕЖДУНАРОДНОЕ
 «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը մայիսի 7-ին համոզիչ հաղթանակ Է տարել Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորել Է Մակրոնին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ինչի մասին ասված Է Ելիսեյան պալատի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Դրանում նշվում Է, որ «նրա համոզիչ հաղթանակը հավաստում Է մեր հայրենակիցների մեծամասնության ձգտումը միավորվելու հանրապետության արժեքների շուրջը»: Օլանդի կարծիքով՝ ընտրողները &laqu o;հավաստեցին իրենց հավատարմությունը Եվրամիությանը եւ Ֆրանսիայի բաց պահվածքը շրջա աշխարհի հանդեպ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով շնորհավորել Է Մակրոնին, ինչի մասին հայտնել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Նա գնահատել Է միասնական եւ աշխարհի հանդեպ բաց Եվրամիության պաշտպանության նրա ջանքերը նախընտրական պայքարի ընթացքում»,- նշել Է նա: Մերկելը նաեւ ընդգծել Է, որ ուրախ կլինի համագործակցելու նոր նախագահի հետ՝ վստահության հիման վրա, գերմանա-ֆրանսիական բարեկամության ավանդույթների ոգով, հայտնել Է Զայբերտը:    
Գերմանիայի պետության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մակրոնին հավաստիացրել Է, որ Բեռլինը մտադիր Է պահպանել գորընկերային հարաբերությունները Փարիզի հետ:
Հաղթանակի առթիվ Մակրոնին շնորհավորել Է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: ««Շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի ընտրություններում այսօրվա այդ մեծ հաղթանակի առթիվ: Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ աշխատելու հնարավորությանը»,- գրել Է Միացյալ Նահանգների ղեկավարն իր Twitter-ում:   
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում Է, որ Ֆրանսիայում կայացած ընտրություններում Էմանուել Մակրոնի հաղթանակն այն ուժերի պարտությունն Է, որոնք ձգտում են միջամտելու ժողովրդավարական գործընթացներին: «Հաղթանակ Մակրոնի համար, Ֆրանսիայի համար, Եվրամիության համար, խաղաղության համար: Պարտություն նրանց համար, ովքեր միջամտում են ժողովրդավարությանը (բայց զանգվածային լրատվամիջոցներն ասում են, թե ինձ չի կարելի արծարծել դա)»,- նշված Է իր Twitter-ում Քլինթոնի հաղորդագրութան մեջ:  
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյը շնորհավորել Է Մակրոնին հաղթանակի առթիվ՝ նրան համարելով «ընտրյալ նախագահ», հայտարարել Է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ վարչապետը «ջերմորեն շնորհավորում Է ընտրյալ նախագահ Մակրոնին ընտրություններում նրա հաջողության առթիվ»: «Ֆրանսիան մեր մերձավոր դաշնակիցներից մեկն Է, եւ մենք անհամբերությամբ ենք սպասում նոր նախագահի հետ համագործակցությանը լայն շրջանակի գերակա խնդիրների շուրջը»,- հավելել Է վարչապետի դիվանատան աշխատակիցը:  
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել Է Էմանուել Մակրոնին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Նա «նախագահ Մակրոնի հետ սերտ համագործակցության հույս ունի առաջիկա տարիներին»: 
«Կեցցե՜ս, Էմանուել Մակրոն, կաշխատենք միասին, որպեսզի նոր կյանք ներշնչենք Եվրոպային», գրել Է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելն իր Twitter-ում: 
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին իր Twitter-ում ողջունել Է Էմանուել Մակրոնի նախագահ ընտրվելը: «Կեցցե՜ Մակրոն-նախագահը: Նրա հաղթանակը հույս Է Եվրոպայի համար»,- գրել Է Իտալիայի կառավարության ղեկավարը:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան տարածված շնորհավորական հեռագրում Վարշավայի եւ Փարիզի համագործակցության հույս Է հայտնել եվրոպական ինտեգրացման ամրապնդման գործում: Ըստ որում նա արտահայտվել Է Ֆրանսիայի նոր նախագահի հետ մոտալուտ հանդիպման օգտին, «սկսելու համար երկխոսություն ապագա ընդհանուր Եվրոպայի շուրջը՝ կառուցված հավասար երկրների եւ ազատ ժողովուրդների փոխադարձ հարգանքի նորմաների վրա»:  
Նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակը դարձել Է խորհրդանշական, կարծում  Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: «Դա խորհրդանշական հաղթանակ Է հովանավորական շարժման նկատմամբ, եւ այն ամրապնդեց հավատը Եվրամիության հանդեպ»,- ընդգծել Է Ճապոնիայի կառավարության ղեկավարը: 
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հեռագիր Է հղել Մակրոնին, որով շնորհավորել Է նրան պետության ղեկավարի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: «ՉԺՀ-ի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների կայուն եւ առողջ զարգացման պահպանումը շահավետ Է ոչ միայն երկու երկրների եւ նրանց ժողովուրդների, այլեւ գլոբալ խաղաղության, կայունության եւ զարգացման համար: Չինաստանը մտադիր Է սերտորեն աշխատել ֆրանսիական կողմի հետ՝ Չինաստանի եւ Ֆրանսիայի միջեւ սերտ եւ կայուն համապարփակ ռազմավարական գործընկերությունն ավելի բարձր մակարդակ առաջ մղելու համար»,- ասված Է ուղերձում:
Մակրոնին հաղթանակի առթիվ շնորհավորել Է նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: «Իմ շնորհավորանքները Էմանուել Մակրոնին: Ակնկալում եմ, որ Ֆրանսիան կմնա եվրոպայի սրտում եւ մեզ հետ միասին կփոխի Եվրամիությունը, որպեսզի այն ավելի մոտեցին շարքային քաղաքացիներին»,- գրել Է Տայաին Twitter-ում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը շնորհավորական ուղերձ Է հղել Մակրոնին: «Շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին: Երջանիկ եմ, որ ֆրանսիացիներն ընտրեցին եվրոպական ապագան: Միասին Եվրոպան կդարձնենք ավելի ուժեղ ու արդարացի»,- գրել Է Եվրահանձնաժողովի նախագահն իր Twitter-ում:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Twitter-ում շնորհավորելով Մակրոնին, գրել Է. «Իմ շնորհավորանքները ֆրանսիացի ժողովրդին, որն ընտրեց ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը, այլ ոչ թե բռնակալությունն ու սուտը»:
Ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Էմանուել Մակրոնին շնորհավորել են նաեւ Ֆինլանդիայի, Շվեդիայի, Բրազիլայի, Մեքսիկայի, Ուկրաինայի եւ բազմաթիվ այլ երկրների ղեկավարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай