Երկու վթար նույն վայրում, իրար հետեւից
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին` 1-ին կամրջին, ավտոմեքենան կողաշրջվել եւ այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-17 միջհամայնքային ավտոճանապարհի Արմավիր-Գյումրի հատվածի 3-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի 35 AG 065 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
«Nissan March» մակնիշի ավտոմեքենան երթեւեկելի հատված դուրս բերելու ընթացքում ճանապարհի նույն հատվածում բախվել են «Porsche Cayenne» մակնիշի 96 VU 969 (վարորդ՝ Ա. Մ.), «LADA 21014» մակնիշի 34 TM 231 (վարորդ՝ Հ. Խ.) եւ «ՎԱԶ 2101» մակնիշի 31 US 564 (վարորդ՝ Դ. Ի.) համարանիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:



