Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. 5 վիրավորներից 3-ը օտարերկրացիներ են
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 06:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 27-ամյա Գարեգին Գոգջյանը Թբիլիսյան խճուղու թիվ 43 շենքի դիմաց՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մոտ, իր վարած Nissan մակնիշի 35 DT 292 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե ցանկապատներին եւ այն կոտրելով՝ բախվել գովազդային վահանակի սյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Գ. Գոգջյանը, նրա ուղեւորներ՝ Երեւան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչ, 27-ամյա Մարգարիտա Սարկիսովան եւ Ֆիլիպինների քաղաքացիներ, 32-ամյա Ադելինե Մենդոզան, 32-ամյա Ջոան Էսպեռռագոն, 35-ամյա Լոուրդես Կրիստեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները:



