Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թուրքիան՝ հանրաքվեից հետո. ինչ պետք է անի Եվրոպան Էրդողանի հետ. Carnegie Center

МЕЖДУНАРОДНОЕ

Թուրքիայում հեղափոխություն է տեղի ունեցել. ապրիլի 16-ին նախագահ Ռեջեփ Էրդողանը հաղթանակի հասավ հանրաքվեում, որից հետո Սահմանադրությունում փոփոխություններ կկատարվեն, որոնք արմատապես կընդլայնեն նրա լիազորությունները։ Հանրաքվեի ժամանակ նրա օգտին է քվեարկել ընտրողների 51 տոկոսը։ Դա զգալի քիչ է իշխող կուսակցության խոստացած 60 տոկոսից, սակայն բավարար, որպեսզի Էրդողանին տա Թուրքիայի նկատմամբ բացարձակ իշխանություն և միաժամանակ փակի ԵՄ-ի հետ երկրի քաղաքական դաշինքի թեման։ Հավանաբար, նման ելքը միանգամայն ձեռնտու է երկու կողմերին, սակայն այն շատ վտանգավո է թուրքական ժողովրդավարության համար։ Այս մասին «Քարնեգի կենտրոնի» կայքում գրում է Մարկ Պիերինին։ Հանրաքվեից առաջ քարոզարշավը չես անվանի հանգիստ և հավասարակշռված։ Իշխանությունը հաղթանակի հասավ՝ գործի դնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցսւթյան վարչական ռեսուրսն ու հզոր ապարատը։ Մյուս կողմից, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի կարողացել լիարժեք արշավ իրականացնել ուղղումների դեմ՝ ղեկավարության ձերբակալվելու պատճառով։ Չնայած ընդդիմադիր կուսակցությունները վիճարկում են հանրաքվեի արդյունքները, Թուրքիայի նախագահն անցել է բարեփոխումները զգալի արագությամբ կյանքի կոչելուն։ Հավանաբար, Էրդողանն այդպես է փորձում խուսափել միանգամայն արդարացված հարցերից՝ փոփոխությունների լեգիտիմության վերաբերյալ։ 2015 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել մեծամասնություն ստանալ, իսկ այս հանրաքվեի ժամանակ Թուրքիայի երեք խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում մեծամասնությունը դեմ է քվեարկել Սահմանադրության փոփոխմանը։

Մինչդեռ պառակտված Թուրքիայում շարունակվում են վեճերը ժողովրդավարության ճակատագրի շուրջ, ԵՄ-ն պետք է գիտակցի, որ Թուրքիան այժմ արտաքին քաղաքականությունում ավելի շատ կհիշեցնի միջինասիական հանրապետություն, քան եվրոպական նմուշի ժողովրդավարություն։ ԵՄ քաղաքական չափորոշիչները, որոնց ձգտելու մասին Թուրքիան երբևէ հայտարարել է, այժմ մի կողմ կհրվեն, ընդ որում իշխանությունները կհաստատեն, որ այդ ամենն արվում է հանուն ժողովրդավարության։ Հանրաքվեում հաղթանակի ևս մեկ հետևանք կլինի հակաքեմալական հեղափոխությունը, Թուրքիայում պահպանողական-կրոնական սոցիալական նորմերի ներդրումը։ Սահմանադրության փոփոխումը նշանակում է ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրման քաղաքական նախագծի ավարտ։ Որքան էլ դա ցինիկ հնչի, նման ելքը ձեռնտու է նաև ԵՄ երկրների մի շարք առաջնորդների, ովքեր կամ երբեք չեն հավատացել Թուրքիայի եվրոպական ձգտմանը, կամ հիասթափված են փոփոխություններով, որոնք տեղի են ունենում երկրում վերջին տարիներին։ Այժմ ԵՄ-ի և Թուրքիայի hարաբերությունները կլինեն շատ ավելի կետային։ Առաջնահերթությունների թվում են ԵՄ-ի և Թուրքիայի մաքսային միության արդիականացումը, հակաահաբեկչական համագործակցության ամրապնդումը և փախստականների խնդրով անցած տարվա համաձայնագրի եզափակիչ մասի իրագործումը․ ավանաբար, Անկարան հետագայում էլ կկրկնի, որ կիսում է եվրոպական արժեքները և ցանկանում է ինտեգրում ԵՄ-ի հետ, սակայն սահմանադրական բարեփոխման՝ ուժի մեջ մտնելուց հետո դրան հավատալը դժվար կլինի։ Որպես այլընտրանք Բրյուսելը կարող է համաձայնել Անկարայի հետ գործընկերության մասին անհատական համաձայնագրի՝ նման ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների նոր ձևաչափին։ Դա գոնե կազատի հարաբերությունները բազաթիվ երկիմաստություններից։ Ինչ վերաբերվում է անձնական հարաբերություններին, ապա քիչ հավանական է, որ շանս կունենանք տեսնելու թուրք նախագահին և եվրոպացի առաջնորդներին միասին՝ ՆԱՏՕ-ի և G20-ի գագաթնաժողովների շրջանակներից դուրս։ Թուրքական իշխանությունների վերջին որոշումներից ու եվրոպական երկրների ղեկավարությանն ուղղված հայտարարություններից հետո միագամայն անհարմար կլինի Էրդողանի հետ լուսանկարվելը։ Այնպես որ հարաբերությունները կպահպանվեն, սակայն նկատելիորեն կսառչեն։ Այժմ ԵՄ առաջնորդների համար կարևոր է Թուրքիային ժողովրդավարության վերադարձնելու հույսը չկորցնելը և երկրի ղեկավարության ու քաղաքացիների միջև հավասարության նշան չդնելը։ Հարցը, թե ինչպես ԵՄ-ն կհամագործակցի թուրք դեմոկրատների հետ, առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։ 

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай