Կարմիր բլուրի հարակից վայրից քաղաքապետը կրկին հայտարարեց, որ կվերակառուցեն այն
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր հանդիպեց Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:
Past.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանի հետ էին ավագանու թեկնածուներ Արա Կետիկյանը, Սմբատ Լպուտյանը, Նիկոլայ Դալլաքյանը, Արմեն Սարգսյանը: «Այս չորս տարիների ընթացքում երևանցիների աչքի առաջ մեր թիմն աշխատեց: Այսօր կարող ենք ասել, որ ունենք ավելի լավ Երևան, սակայն խնդիրը դեռ շատ են: Լսելով երևանցիների առաջարկները՝ մենք դրանք ներառել ենք «Հանուն Երևանի» նախընտրական ծրագրում»,- ասաց քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն:
Հենց Կարմիր բլուրի հարակից վայրում, հանդիպելով շենգավիթցիներին, Մարգարյանը կրկին հայտարարեց, որ Կարմիր բլուրը,Էրեբունու թանգարանը, Շենգավիթի արգելոցը կվերակառուցվեն, քանի որ դրանք Երևանի հպարտությունն են: Երևանի քաղաքապետը հայտնեց որ կառուցվում է մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված կամուրջ, ինչպես նաև շրջանցիկ ճանապարհ: Որպես ձեքռբերում՝ Մարգարյանը նշեց, որ Շենգավիթն ունի լուսավոր բակեր, կարգավորված է աղբահանությունը:
«Մենք ունենք համատիրությունների հետ կապված խնդիրներ, պատրաստվում ենք կառավարման մոդելի փոփոխման հարցով օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի համատիրությունների աշխատանքները երևանցիների համար դառնան նորմալ և տեսանելի»,-նշեց Տ. Մարգարյանը՝ հորդորելով մայիսի 14-ին քվեարկել հենց իրենց թիմի օգտին:





