ՌԴ-ն և ԱՄՆ-ն հաստատել են Սիրիայում անվտանգ թռիչքների հուշագրի վերականգնումը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության Գլխավոր հրամանատարության ղեկավար Վալերի Գերասիմովը և ԱՄՆ հրամանատարությունների ղեկավարների հանձնաժողովի նախագահ Ջոզեֆ Դենֆորսը շաբաթ կայացած հեռախոսազրույցի շրջանակներում հաստատել են Սիրիայում անվտանգ չվերթների մասին հուշագրի իրագործումը վերականգնելու պատրաստակամությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Ուշադրության կենտրոնում է եղել Սիրիայում տիրող իրավիճակը` մայիսի 4-ին Աստանայում կնքված պայմանավորվածությունների համատեքստում, որոնց համաձայն Սիրիայում անվտանգության գոտիներ պետք է ստեղծվեն: Հաստատվել է պատրաստականությունը վերականգնելու կողմերի պարտականություններն` ըստ Սիրիայում թռիչքների անվտանգության մասին ռուս-ամերիկյան հուշագրի, ինչպես նաև շարունակել ԻՊ-ի դեմ պայքարում հակամարտությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքները», - ասվում է ՌԴ գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նշել են, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ռազմական ղեկավարները Սիրիայից բացի քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:



