Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5 վիրավորների կյանքի համար
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է.
Այսօր` մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շեդրինի 1 հասցեի դիմաց բախվել են ВАЗ 2109 մակնիշի 35 AX 314 համարանիշի և BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «09»-ի միջից Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս են բերել 22-ամյա Գալուստ Մկրտչյանին, 23-ամյա Ավետիք Սահակյանին` օգտագործելով հատուկ տեխնիկա:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, Գյումրիի շտապօգնության ծառայության բժիշկների խումբը Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել 19-ամյա Սերգեյ Գևորգյանին, 17-ամյա Էդգար Սահակյանին, 17-ամյա Տաճատ Սահակյանին:

BMW-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և ըստ տեղեկությունների` BMW-ի վրայից տանելով համարանիշները: Սակայն դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ BMW-ն եղել է առանց համարանիշների:
Շարունակությունն՝ այստեղ



