25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհն ասֆալտապատող 3 աշխատակիցներին (տեսանյութ)
ВИДЕОԱյսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար և վրաերթեր են տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում Ա. Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի դիմաց Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 63 շենքի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Բադալյանը իր վարած BMW մակնիշի 31 RR 313 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սեյրան Հարությունյանին, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 27-ամյա Համազասպ Համազարյանին և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 14 տան բնակիչ՝ 28-ամյա Վահագն Սարուխանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Բադալյանը վրաերթից հետո բախվել է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի բնակիչ՝ 47-ամյա Ատոմ Սիմոնյանի վարած ЗИЛ մակնիշի 16 ՕՕ 689 համարանիշի բեռնատարին։
Տեսանյութը՝ Shamshyan.com-ի




















































