Զարուհի Փոստանջյանը առաջնային է համարում քաղաքացու մշակութային դաստիարակությունը
ПОЛИТИКАԵրեւանը ունի հնարավորություն ներկայանալու աշխարհին իր մշակույթով եւ ինքնատիպ այցեքարտով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը:
«Մայրաքաղաքը կարող է իրականացնել այնպիսի մշակութային քաղաքականություն, որը կամուրջ կհանդիսանա աշխարհում բնակվող բոլոր հայերի եւ օտարների համար: Նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած առաջնահերթություն պետք է համարել քաղաքացու մշակութային դաստիարակությունը՝ պահանջարկ ձևավորելով բարձր մշակույթի հանդեպ»,- ասաց Փոստանջյանը:
Փոստանջյանի խոսքով` մշակույթի, արվեստի բնագավառում պետք է խթանել ազատ մրցակցությունը, ուշադրության կենտրոնում պահել թանգարանները, գրադարանները, մշակույթի ու արվեստի օջախները, պայմաններ ստեղծել երաժշտական եւ թատերական արվեստի զարգացման համար, ինչպես նաև նպաստել աշխարհում հայկական մշակույթի եւ արվեստի գովազդմանը:



