Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Եվրամիության հետագա ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից. Սերժ Սարգսյան

ОБЩЕСТВО

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ԵՄ պատվիրակության ամբողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ ԵՄ մեծ ընտանիքին Եվրոպայի օրվա» կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Բոլորովին վերջերս Եվրոպական երկրների առաջնորդները մեծ հանդիսավորությամբ նշեցին Հռոմի համաձայնագրերի 60-րդ տարեդարձը: Համաձայնագրեր, որոնց դրույթներն իրականացնելով, եվրոպական պետությունները և, առաջին հերթին, Եվրոպայի ժողովուրդները հասան մեծ հաջողությունների մարդու իրավունքների պաշտպանության, արժանապատվության, ժողովրդավարության և միասնական գաղափարների տարածման ու իրագործման պատվաբեր աշխատանքում: 

Եվրամիության հետագա ամրապնդումը բխում է նաև Հայաստանի նման փոքր պետությունների շահերից: Մենք վստահ ենք, որ այն մարտահավերները, որ վերջին ժամանակաշրջանում բաժին են հասնում Եվրամիությանը, եվրոպական պետություններին՝ անպայման կհաղթահարվեն: 

Ես շատ ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում մենք արձանագրել ենք մեծ հաջողություններ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացման գործում և ցանկանում ենք, որ այդ հաջողությունները լինեն շարունակական: 

Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը, անձամբ պատվիրակությանը և Ձեզ՝ դեսպա՛ն Սվիտալսկի, նման համագործակցության և Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Սվիտալսկին իր և Հայաստանում ԵՄ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ այցելության և շնորհավորական ջերմ խոսքերի համար:

«Ձեր այցը շատ կարևոր, խորհրդանշական իմաստ ունի Եվրոպական միության ամբողջ պատվիրակության համար, քանի որ այն մեզ քաջալերում է է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարել մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: 

Այս տարին լի է իրադարձություններով. մենք արդեն ունենք նախաստորագրված համաձայնագիր, համաձայնեցված համագործակցության առաջնահերթություննեÖ € և նաև արձանագրել ենք աջակցության ընդհանուր շրջանակի մասին համաձայնություն:

Պարո՛ն Նախագահ, Ձեր այցը Բրյուսել հաջողված էր, և այն լրացուցիչ փաստարկներ տվեց Եվրոպական միությանը, որ պետք է ավելի շատ և ավելի մեծ նվիրվածությամբ ներգրավված լինի Հայաստանում: Մենք շատ կարևոր ազդանշաններ ստացանք և՛ Հայաստանի ղեկավարությունից, և՛ Եվրոպական միությունից, ինչը շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի կարողանանք շարունակել ավելի մեծ եռանդով կատարել մեր աշխատանքը: 

Պարո՛ն Նախագահ, մենք շնորհակալ ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության գործուն եությանը Ձեր կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության համար»,-ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանը և Եվրամիությունը բաց և պատրաստակամ են շարունակելու զարգացնել համագործակցությունը և վստահություն են հայտնել, որ նոր համաձայնագրի դրույթները կյանքի կոչելով՝ կհաջողվի զգալի կերպով ընդլայնել ՀՀ-ԵՄ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ բարձրաց¬նելով այն որակական նոր մակարդակի:

 

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»