Ереван, 17.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Ինչպես է ազատագրվել Շուշին․ մանրամասնում է Կոմանդոսը

ОБЩЕСТВО

Մեր հյուրն է Շուշիի օպերացիայի հրամանատար, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը` Կոմանդոսը

– Մինչև Շուշիի ազատագրումը մեր կորուստները շատ էին, մենք ավելի շատ նահանջում էինք: Շուշին ազատագրելու որոշումը վա–բանկ գնա՞լ էր նշանակում, թե, այնուամենայնիվ, պահը հասունացել էր:

– Շուշիի ժամանակ վա–բանկ գնալ չէր կարելի: Կարող էինք շատ վատ վիճակում հայտնվել: Այդ ժամանակ հստակ գիտակցում կար` կամ պետք է պարտվենք, կամ հաղթենք: Չէիր կարող ասել, որ հաղթելը հեշտ է լինելու: Բայց գիտեիր, որ իրավունք չունես պարտվելու:

Մտածում էինք, որ Շուշիի ազատագրումը կտևի 3–4 օր: Ու եթե 3–4 օրից չվերցնեինք, պետք է շրջապատեինք, օղակի մեջ առնեինք քաղաքը:

Ես եկա Հայաստան` ղեկավարության հետ գործողությունը համաձայնեցնելու: Ղեկավարությունը համաձայնեց, բայց հարցրեց, որքան զինվոր ունեմ (այդ օրերին Կոմանդոսը եղել է ԼՂ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը,– խմբ.), ադրբեջանցիները քանիսն են: Այն ժամանակ Ղարաբաղում ընդհանուր առմամբ կար 6700 զինվոր, Շուշիի ազատագրման համար նախատեսել էինք 2500 զինվոր, թեպետ հետո բժիշկներ և այլք միացան, թիվը հասավ 3000–ի: Հարցրին` իսկ որքա՞ն պետք է ունենաս: Ռազմական օրենքներով` այդ տեղանքը ազատագրելու համար պետք է ունենայինք 7500– 10000 զինվոր: Հարցրին զենքի քանակը: Երբ տեսան, թե որքան քիչ է, ասացին` սպասիր, զենք կտանք, ավելի լավ կպատրաստվենք, հետո միայն կազատագրենք: Վերադարձա Ղարաբաղ: Ղարաբաղի ղեկավարության հետ էլ խորհրդակցեցինք, զեկուցեցի երևանյան հանդիպումների մասին:

Ղարաբաղի ղեկավարությունը որոշեց, որ սպասել չենք կարող: Պատրաստվելը մի քանի ամիս կտևեր: Իսկ Շուշիից ամեն օր գնդակոծվում էին Ստեփանակերտն ու հարակից գյուղերը: ԼՂ Պաշտպանության կոմիտեի ղեկավարը, ով այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր, հարցրեց ինձ` պատրա՞ստ ես: Ասացի` այո: Ու նա հարձակման հրամանն ստորագրեց:

Մի փոքր նկատառում: Իհարկե, շատ բան կախված է քաղաքականությունից: Կան բաներ, որոնք այլ կերպ չէինք կարող անել, քանի որ կար քաղաքականություն ասածը: Այն ժամանակ Թուրքիայի ղեկավարը Դեմիրելն էր, Ռուսաստանինը` հարբած Ելցինը: Ու Հայաստանի ղեկավարները չէին կարող բացահայտ ասել, որ պետք է Շուշին վերցնել:

Շուշին ազատագրելու մի քանի օր էինք որոշել: Տարբեր հանգամանքներից ելնելով` այդ օրը մի քանի անգամ փոխեցինք: Ու այդ վերջին հանդիպման ժամանակ որոշեցինք, որ վերջնական օր նշանակվում է մայիսի 5–ը: Բայց մայիսի 5–ին չկարողացանք` ձյուն եկավ: Փոխեցինք ամսի 7–ին, այդ օրը գնացինք դիրքեր, իսկ ամսի 8–ի գիշերը ժամը 2:30 սկսեցինք ռմբակոծել թշնամու դիրքերը` «Գրադով», գնդացիրներով, ինչով ունեինք: 26,5 ժամ հետո մտանք Շուշի:

– Այդքան հե՞շտ ստացվեց:

– Հեշտ չստացվեց: Առավոտյան շուտ մեր տանկը խփեցին: Այն զրահահար արկ չուներ: Մի փոքր խուճապ առաջացավ: Բայց գիտեք` մեր հաջողության գաղտնիքը ո՞րն էր` մեր մարտական ոգին էր, արդեն ձեռք բերված մարտական փորձն ու գիտելիքները` Շուշիից առաջ մի քանի քաղաքներ էինք ազատել, այդ թվում` Խոջալուն:

Զինվորների` զոհվելու պատրաստակամությունը զարմանալի երևույթ է մեր ժողովրդի մեջ: Խնդիրը հստակ էր` պետք է Շուշին ազատագրել, ու կապ չուներ` զոհվելու էինք, թե ոչ:

– Իսկ ադրբեջանցիներն սպասո՞ւմ էին հարձակմանը, թե հանկարծակիի եկան:

– Գիտեք, թե մենք, թե ադրբեջանցիներն օգտվում էինք կապի սովետական տեխնիկայից: Ինչ մենք էինք խոսում, նրանք էին լսում, ինչ նրանք էին խոսում, մենք էինք լսում: Մենք որոշեցինք օգտվել այդ հանգամանքից, նրանց մոլորեցնել, նաև` խուճապի մատնել: Շուշին ազատագրելու մի քանի օր նշանակեցինք: Ու կապի միջոցով հայտնեցինք: Առաջինը ապրիլի 24–ին էր: Հետո փոխեցինք օրը: Ռադիոկապով հայտարարեցինք, որ ապրիլի 26–ին ենք հարձակվելու, հետո` 28–ին: Նրանք մտածեցին` ինչ–որ խաղ ենք անում, ու իրենց ապահովագրելու համար որոշեցին առաջինն իրենք հարձակվել: Մենք ռադիոխաղ էինք անում, ուզում էինք նրանց մոլորեցնել, բայց իրենց նախահարձակ այդ գործողությամբ քիչ մնաց Ստեփանակերտը գրավեին:

Հաջորդ անգամ արդեն նրանք սպասում էին, որ հարձակվելու ենք մայիսի 5–ին: Բայց 5–ին չգնացինք, 6–ին չգնացինք, 7–ին էլ մինչև երեկո սուսուփուս մեր դիրքերում նստած էինք:

– Իսկ նրանք սպառազինության առումով, թերևս, ավելի՞ ուժեղ էին, ավելի շատ տեխնիկա ու զինվո՞ր ունեին:

– Այո, մենք նրանց բոլոր տվյալները գիտեինք ամենայն մանրամասնությամբ: Մենք զենք–զինամթերք, տեխնիկա շատ քիչ ունեինք, ուստի պետք է նրանցը շատ լավ իմանայինք: Պետք է իմանայինք նրանց դիրքերը, այդ դիրքերում ինչ ունեն, ինչը որ կետում է տեղակայված: Մենք գիտեինք նրանց հրամանատարների անունները, նրանց փոխհարաբերությունները: Շուշիում կար աֆղանական գումարտակ: Նրանք իրենց շատ լկտի էին պահում, թեպետ կռվող տղերք էին: Շուշիի հրամանատարը գնդապետ Էլբրուս Օրուջևն էր, ով նրանց հետ ռազբորկաների մեջ էր: Ի դեպ, Օրուջևի հարազատ եղբայրն էլ Աղդամում էր, էլի գնդապետ էր:

Զենք շատ ունեին, Աղդամի պահեստներն էլ իրենցն էին: Շատ Գրադներ ունեին` երբ սրտներն ուզում էր` կրակում էին: Մենք ուղղակի նրանց խաբեցինք, մոլորեցրինք:

– Այդ ինչպե՞ս:

– Մեր ռազմական պլանի համաձայն` Խոջալուն ազատելուց հետո պետք է ազատեինք Ջանհասան–Քյոսալարը: Իսկ նրանք լավ գիտեին մեր ծրագիրը, քանի որ, ինչպես ասացի, ռադիոկապով անընդհատ իրար գաղտնալսում էինք: Ու մինչև բուն հարձակումը Շուշիի վրա, մեր զինվորներն անընդհատ բարձրանում ու կրակում էին հենց Քյոսալարի ուղղությամբ` տպավորություն ստեղծելով, թե մեր հիմնական հարձակման ուղղությունը պետք է լինի դա:

– Ռազմական առումով` Շուշիի ազատագրման դժվարությունը ո՞րն էր:

– Շուշիի ազատագրման պլանի համաձայն` ունեինք 5 խմբավորում, յուրաքանչյուրում` 500 հոգի: Ու հարձակումը նախաձեռնեցինք ոչ թե կոնկրետ Շուշիի ուղղությամբ, այլ 40 կմ–ի վրա: Հյուսիս–արևմտյան` Ջանհասան–Քյոսալարի ուղղության հրամանատարը Սեյրան Օհանյանն էր, արևելյան ուղղությանը` Արկադի Կարապետյանը, հյուսիսային ուղղությանը` Վալերի Չիտչյանը, հարավային` Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր, իսկ պահուստային խմբավորման հրամանատարը Յուրա Հովհաննիսյանն էր` 26–ի Յուրան: Ադրբեջանցիները չէին սպասում, որ նման լայնամասշտաբ հարձակում կիրականացնենք: Ընդ որում, նրանք մտածեցին, թե մեր թիրախը ոչ թե Շուշին է, այլ Ջանհասան–Քյոսալարը: Դրա համար մի մեծ զորախումբ Շուշիից հանեցին, ուղարկեցին դեպի Քյոսալար: Սեյրան Օհանյանի վիճակը վատացավ, բայց Յուրան իր ռեզերվային խմբով հետևից խփեց, և ամեն ինչ հաջող ավարտվեց:

– Իսկ ռազմական պլանն ո՞վ էր մշակել:

– Պլանը մշակվում էր շտաբում, շտաբի պետը Ֆելիքս Գզողյանն էր: Այնտեղ կար օպերատիվ ծառայություն` հետախույզներ, կապավորներ, հրետանավորներ, սակրավորներ: Ու բոլորն իրենց մասով ստացված տեղեկատվությունը փոխանցում էին մեզ: Շատ մեծ գործ արեցին հետախույզները: Զօրուգիշեր գնում, հետևում էին ու գալիս տեղեկություններ էին տալիս: Իմ պարտականությունն էր` հավատալ կամ չհավատալ այդ տեղեկություններին: Ի դեպ, առնվազն երեք անգամ նույն ինֆորմացիան ստուգել էի տալիս: Այդ մանրամասն և հիմնավոր աշխատանքը բերեց նրան, որ մենք թշնամու մասին գիտեինք ամեն ինչ` ով է հրամանատարը, որ կուսակցությունից է, ինչ հարաբերություններ ունի մյուս հրամանատարների ու զինվորների հետ, որ ջոկատը ինչ զենք–զինամթերք ունի, ինչը որտեղ է տեղակայված:

Եվ մշակեցինք պլանը: Առանձնացրինք ուղղությունները, նշանակվեցին հրամանատարները, գծեցինք–մշակեցինք օպերացիայի մանրամասները:

– Սովորաբար ասում են, որ Շուշիից հետո սկսվեց մեր հաջողությունների շրջանը…

– Ոչ, սկսվեց ձախողումների շրջանը: Մենք հանձնեցինք Շահումյանը, Մարտակերտը: Շուշիի ազատագրումից մեկ ամիս էր անցել: Հավաքվեցին դաշնակցականները, ՀՀՇ–ականները, որոշում–քննարկում էին` ով պետք է դառնա ԼՂ ղեկավար, ու մոռացան, որ կռվի մեջ ենք: Իրար դեմ դուրս եկան: Ես միջամտեցի: Դրա արդյունքում դաշնակցականներն ասացին, որ ես ՀՀՇ եմ, ՀՀՇ–ն ասաց, որ ես դաշնակ եմ:

Քաղաքական այդ խաղերի հետևանքով ստիպված եղանք հանձնել Շահումյանն ու Մարտակերտը: Մեկ տարի հետո կարողացանք վերադարձնել Մարտակերտը: Այդ ժամանակ Հեյդար Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ: Նրան ռազմական ուժ էր անհրաժեշտ` տեղում վիճակը վերահսկելու համար: Մարտակերտում Հուսեյնով անունով հրամանատար կար, նա հանեց զորքը Մարտակերտից, գնաց Ադրբեջան, որ օգնի Ալիևին: Այդ ժամանակ մենք հաջողացրինք նորից ազատագրել Մարտակերտը:

– Հիմա շատերն ասում են, որ հենց իրենք են ազատագրել Շուշին: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսակցություններին:

– Ազատագրումից մեկ ամիս չէր անցել, որ ասացին` հրամանատարը եղել է մի մարդ, ով ընդհանրապես Շուշիում չէր էլ եղել: Գալիս էր քարտեզի վրա մի տառ էր դնում, գնում: Այդ խաղերն սկսվեցին առաջին օրվանից: Ու շղթայական ռեակցիայի պես գնաց: Վերջերս մեկը եկել, դիմում էր գրել, թե ես եմ ազատագրել Լաչինը, հետո Շուշին, հետո էլ Ստեփանակերտը:

Կարևորն այն է, որ ժողովուրդը գիտի, ժողովուրդը հասկացավ, թե ով ով է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых